ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպությունների անդամներ են տեղափոխվում ղարաբաղյան հակամարտության գոտի։
«Դա չի կարղ լուրջ մտահոգություն չառաջացնել Մոսկվայում, քանի որ իրավիճակի նման զարգացումը հղի է նոր ահաբեկչական անկլավի առաջացմամբ արդեն Անդրկովկասում։ Այդ մասին Ռուսաստանը բաց հայտարարել է այդ տվյալները ստանալուն պես»,- ասել է Զախարովան։
«Ըստ ստացվող տեղեկությունների՝ այժմ Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների անդամներ են տեղափոխվում ղարաբաղյան հակամարտության գոտի, որոնց ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ են»,- ասել է նա։
Ըստ Զախարովայի՝ խոսքը ծայրահեղական վարձկանների մասին է, որոնք դավանում են ջիհադականների գաղափարախսությունը:
Զախարովան ասել է նաև, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում հնարավորինս զսպվածություն դրսևորել, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն և աշխատել բանակցությունների վերսկսման ուղղությամբ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։