5 նոյեմբերի 2020 - 20:29 AMT
RSF․ 80 լրագրող Ադրբեջանի կրակի պատճառով չի կարողանում դուրս գալ ԼՂ-ից

Տեղացի ու օտարերկրացի 80 լրագրող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց չի կարողանում մեկնել Հայաստան ադրբեջանական կողմի կրակի պատճառով, թվիթերյան իր էջում գրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF)։

Կազմակերպությունից հայտնել են, որ լրագրողները Ստեփանակերտում են մնացել ու դիմել են ՄԱԿ-ին, Եվրախորհրդարանին ու Ադրբեջանին՝ հնարավորն անելու ու խաղաղ բնակչության տարհանումը թույլ տալու կոչով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։