23 փետրվարի 2009 - 19:28 AMT
Համշենահայերենն ու արեւելահայերենը Թուրքիայում ոչնչացման եզրին են
Փետրվարի 21-ին Մայրենի լեզվի միջազգային տոնի առթիվ ՅՈՒՆԵՍԿՈ-ն հրապարակել է «Ոչնչացման եզրին գտնվող համաշխարհային լեզուների ատլասի» (Atlas of the World's Languages in Danger) նոր հրատարակությունը: Ցուցակի մեջ մտել են 2500 լեզուներ աշխարհում օգտագործվող 67000-ից: Միայն Թուրքիայում ոչնչացման եզրին են գտնվում 15 լեզուներ, որոնց թվում են համշենահայերենն ու արեւելահայերենը:

Թուրքիայի տարածքում վերացող լեզուների ցուցակի մեջ մտնում են զազական, աբխազերենը, ադիգեական լեզուն, կաբարդինո-չերկեսյան լեզուն, աբազան, լազյան լեզուն, պոնտական հույների լեզուն, ասորերենը եւ ռումինական գնչուների լեզուն: