7 նոյեմբերի 2020 - 13:24 AMT
Իտալական Նոգարեդո համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Տրենտո շրջանի ևս մեկ համայնք՝ Նոգարեդոն, ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այդ մասին ասվում է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Շնորհակալություն համերաշխության և համընդհանուր արժեքների պաշտպանության համար»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչել էր նաև Իտալիայի Լացիո շրջանի Կարբոնյանո համայնքի խորհուրդը, ինչպես նաև Լոմբարդիա շրջանը և մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Պալերմոն և Միլանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։