8 նոյեմբերի 2020 - 16:58 AMT
Արցախում զոհվել է բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը

Արցախում զոհվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը։

Այս մասին հայտնում են թատրոնի ֆեյսբուքյան էջում՝ ցավակցելով երիտասարդ արտիստի հարազատներին ու մտերիմներին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։