9 նոյեմբերի 2020 - 11:36 AMT
ՊՆ․ Ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն ենք խոցել

Նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան հայկական կողմը կրկին ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցել, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վաղ առավոտյան կրկին ադրբեջանական ԱԹՍ է զգետնվել»,-գրել է նա՝ չմանրամասնելով, թե որտեղ է խոցվել այն։

Հայկական միասնական տեղեկատվական հարթակն էլ Արցախում պատերազմի դաշտից հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։

Տղաները հավաստիացնում են, որ պատրաստ են հետ մղել ցանկացած ոտնձգություն։

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ միայն նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերն Արցախում 8 ԱԹՍ է խոցվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։