9 նոյեմբերի 2020 - 17:04 AMT
Ալիևն ասել է՝ կարող է դիմել Թուրքիային՝ Ադրբեջանի դեմ ագրեսիայի դեպքում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը կարող է դիտարկել Թուրքիային ռազմական օգնության խնդրանքով դիմելու տարբերակն ագրեսիայի դեպքում։ Այդ մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։

Դրանում Ալիևը նաև «կեղծ լուրեր» է անվանել իրեն ուղղված բոլոր հարցերը քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու, կասետային ռումբեր օգտագործելու և Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին 2 անգամ թիրախավորելու վերաբերյալ։ Լրագրողը հակադարձել է, որ դրանք զուտ լուրեր չեն, այդ ամենը տեսել և նկարահանել են BBC-ի լրագրողները, բայ Ալիևն իրենն է պնդել՝ ասելով, որ «դա ոչինչ չի նշանակում, դա էլ կարող է ֆեյք նյուզ» լինել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։