Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև ստում է, թե իր երկիրը չի թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանը, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է գերմանական Bild պարբերականի լրագրող Փաուլ Ռոնցհայմերը։
Լրագրողն արձագանքել է Ալիևի հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են: Նա կիսվել է BBC-ի թղթակիցՕրլա Գուերինիգրառմամբ, որտեղ վերջինս մեջբերում է իր հետ հարցազրույցում Ալիևի այն խոսքերը, թե իրենց թղթակցի՝ սեփական աչքով տեսածը fake news է:
«Միայն BBC-ն չէ, որ գիտի՝ նախագահը ևս մեկ անգամ ստում է: Մենք այնտեղ ենք եղել երկու շաբաթ, տեսել ենք, թե ինչպես են գրեթե ամեն օր ու ամեն գիշեր թիրախավորվում քաղաքացիական բնակավայրերը: Իլհամ Ալիև, բազմաթիվ լրագրողներ կան, որոնք կհաստատեն` դուք ստում եք»,- գրել է Ռոնցհայմերը:
Արցախում մի քանի անգամ օտարերկրացի լրագրողները հայտնվել են կրակի տակ։ Նախ Մարտունիում վիրավորվել էին ֆրանսիական Le Monde-ի թղթակիցները, ապա Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցեց եկեղեցու երկրորդ հրթիռակոծությունից հետ վնասվածքներ էին ստացել ներսում աշխատող մի քանի լրագրող։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընթերցեք նաև․ Արցախի բնակիչները՝ Crisis Group-ին. Ադրբեջանցիները նպատակաուղղված սպանում են մեզ