9 նոյեմբերի 2020 - 18:56 AMT
ԱՀ նախագահի խոսնակի հայտարարության պաշտոնական այլ հաստատում դեռևս չկա

Շուշին ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցնելու մասին Արցախի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունից ժամից ավելի է անցել, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունից ու Արցախի պաշտպանության բանակից լուրը դեռ չեն հաստատել։

PanARMENIAN.Net-ը փորձում է ԱՀ նախագահի խոսնակի հայտարարությունը ճշտել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանից ու ներկայացուցիչ Արծրուն Հովհնաննիսյանից, առայժմ նրանք մեր հեռախոսազանգերին չեն արձագանքում։

Ավելի վաղ Պողոսյանը հայտնել էր, որ Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է հայկական կողմի վերահսկողությունից։ Պողոսյանը լրատվամիջոցներին հաստատել էր, որ ֆեյսբուքյան իր էջը կոտրված չէ, գրառման հեղինական էլ ինքն է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։