10 նոյեմբերի 2020 - 03:11 AMT
Քաղաքացիները կառավարության շենք են ներխուժել

Վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ Արցախում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի ստորագրումից հետո Հանրապետության հրապարակը ուշ գիշերվա դրությամբ մարդաշատ է, փոխանցում է Para Tv-ն։

Մի խումբ ցուցարարներ կոտրել են Կառավարության շենքի ապակիները, նրանք ներս են մտել, շենքում լարված իրավիճակ է ու քաշքշուկ։ Հրապարակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ բողոքելով համաձայնագրի ստորագրման դեմ։

Կառավարության շենքի առաջ մի քանի տասնյակ մեքենա կա, իսկ ներսում, լրատվամիջոցների փոխանցմամբ, հանդիպումներ են ընթանում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։