10 նոյեմբերի 2020 - 16:44 AMT
Թուրքիան կշարունակի հետևել իրավիճակին ԼՂ-ում և սատարել Բաքվին

Թուրքիան կշարունակի հետևել իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և հետագայում էլ կշարունակի սատարել Ադրբեջանին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կշարունակենք հետևել իրադարձությունների զարգացմանը մարտի դաշտում և բանակցությունների սեղանի շուրջ։ Հիմա հարցն այն է, թե ով է իրականացնելու ԼՂ վերաբերյալ համաձայնության իրականացման մոնիտորինգն ու հսկողությունը։ Մենք կշարունակենք այդ թեմաների քննարկումները»,-ասել է նա։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: