12 նոյեմբերի 2020 - 15:48 AMT
«Վիվառո»․ Որևէ առնչություն չունենք քաղաքականության հետ

«Վիվառո» ընկերությունը որևէ առնչություն չունի քաղաքականության հետ՝ նույնպիսին են տնօրենի մոտեցումները։ Այդ մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։

«Երկրորդ օրն անընդմեջ, բացարձակ մտացածին երանգներով, քաղաքական գործիչներից մեկը հնչեցնում է «Վիվառոյի» տնօրեն Վիգեն Բադալյանի անունը։

Պարոն Բադալյանը Հայաստանի շատ քաղաքացիների նման, իր նշանակալի ներդրումն է ունեցել պետության և պետականության ամրապնդման հարցերում, հատկապես պատերազմի դժվարին օրերին և շարունակելու է իր ծառայությունները որպես Հայաստանի օրինակելի քաղաքացի։

Քաղաքականությամբ զբաղվողներն է՛լ, մեր պետության կայունության ամրապնդման ու զարգացման գործում, վստահաբար հենվելոու են, այդ թվում, օրինապաշտ բիզնեսի ներկայացուցիչների գաղափարների ու մոտեցումների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։