13 նոյեմբերի 2020 - 17:03 AMT
Նոյեմբերի 22-ը՝ նահատակված հերոսների հիշատակի օր. Արարողություն՝ աշխարհի հայկական եկեղեցիներում

Նոյեմբերի 22-ն առաջարկվում է Արցախում Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր հայտարարել։ Այդ մասին ասվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպմանը, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։

Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը հանդես են եկել կոչով՝ հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, հայտարարել արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում հայկական կողմը նոյեմբերի 13-ի դրությամբ 1300-ից ավելի զոհ ունի։