13 նոյեմբերի 2020 - 17:40 AMT
Ընդդիմադիր 16 կուսակցության բողոքի ցույցը՝ Ազատության հրապարակում (Վիդեո)

Հայաստանյան ընդդիմադիր 16 կուսակցությունը կրկին բողոքի ակցիա են իրականցնում Ազատության հրապարակում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, փոխանցում է Para Tv-ն։

Ըստ ընդդիմադիրների՝ պատերազմի դադարեցման նոյեմբերի 10-ին ստորգրված փաստաթղթի որոշ դրույթներ պետք է վերանայվեն։

Ցուցարարները «Նիկոլ՝ դավաճան» են վանկարկում ու պահել են «Հող հանձնող», «Դավաճան» գրություններով պաստառներ։

Ակցիայի սկզբից մի քանի րոպե անց ոստիկանները պահանջել են դադարեցնել այն։ Որոշ հատվածներում քաշքշուկ է սկսվել:

Նոյեմբերի 11-ից ՀՀ-ում ցույցեր են ընթանում՝ ընդդեմ նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցման համաձայնագրի։ Ավելի վաղ բերման էին ենթրակվել ու բաց թողնվել մի քանի գործիչ՝ այդ թովւմ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: