16 նոյեմբերի 2020 - 10:11 AMT
Ադրբեջանը շարունակում է հրապարակել ռազմական հանցագործությունների մասին տեսանյութերը

Թեև Արցախում մարտական գործողությունները դադարեցվել են, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շարունակում են ռազմական հանցագործություններ պատկերող տեսանյութեր հայտնվել։

Դրանցից մեկում ադրբեջանցին ավտոմատի կրակահերթով 20-30 սանտիմետրից գնդակահարում է հայ ռազմագերու։

Պատերազմի մեկնարկից՝ սեպտեմբերի 27-ից, համացանցում մի քանի տասնյակ տեսանյութեր են հայտնվել, որոնցում պատկերված են հայ զինծառայողների աճյունները պղծելու, ռազմագերիների խոշտանգելու, գնդակահարելու և նվաստացնելու կադրեր։