16 նոյեմբերի 2020 - 10:33 AMT
ԱՄՆ դեսպանը՝ Փաշինյանի գրառումից առաջ. Քաղահաբեկումը տեղ չունի ժողովրդավարական հասարակությունում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանն ասել է, որ քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ։

Պաշտոնյաները քննարկել են ՀՀ-ում ստեղծված քաղաքական իրավիճակը, վերահաստատել իրենց նվիրվածությունը Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանը:

Դեսպանն այս հայտարարությունը արել է մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառումը, որում վարչապետը նշում է, որ սպասում է զինվորներին Երևանում` «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։ Գրառումից հետո «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ հայտարարել են իրենց մանդատը վայր դնելու մասին։