16 նոյեմբերի 2020 - 10:57 AMT
Արցախի համար օգնությամբ ՌԴ ԱԻՆ-ի 1-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

Հատուկ տեխնիկա և մասնագետների տեղափոխող ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել «Ժուկովսկի» մերձմոսկովյան օդանավակայանից, վայրէջք է կատարել Երևանում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինքնաթիռով 30 մասնագետ է ժամանել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը, կենտրոնական ապարատի մասնագետներից կազմված օպերատիվ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և կհամակարգի քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ հումանիտար օգնություն տրամադրելուն ուղղված հետագա քայլերը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում հումանիտար հարցերով արձագանքման միջգերատեսչական կենտրոն է ստեղծվելու: Առաջիկայում կենտրոնի կազմը կհամալրեն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության ուժերն ու տեխնիկան:

Photo. TASS