16 նոյեմբերի 2020 - 11:22 AMT
Շրջակա միջավայրի փոխնախարարն ազատման դիմում է գրել

Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը հեռանում է պաշտոնից՝ նա ազատման դիմում է գրել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: Իմ պետության և ազգին ծառայելն իմ կյանքի ամենամեծ պատիվն էր: Շնորհակալ եմ վստահության համար»,-ասվում է գրառման մեջ։

Իրինա Ղափլանյանը Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ էր նշանակվել 2019-ի հունիսի 4-ին։