16 նոյեմբերի 2020 - 11:29 AMT
Փաշինյան․ Գերիների փոխանակում կլինի զոհերի դիերի փոխանակումից հետո

Արցախում պատերազմի ընթացքում գերեվարվածների փոխանակում կլինի զոհվածների մարմինների փոխանակումից հետո։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հույս ունի՝ անհետ կորածների մասին գտնել եթե ոչ առողջ, ապա գոնե ողջ։

Նա ասել է, որ հայտնի է անհետ կորածների թիվը, նրանք մի քանի հարյուրն են, բայց հույս ունեն, որ բոլորի դեպքում չեն հանգի նույն եզրակացությանը․ «Երեկ իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով նախկինում համարվում էր անհետ կորած»։

Վարչապետի խոսքով՝ սգո օր ճիշտ կլինի հայտարարել, երբ բոլոր զոհվածների մարմինները կլինեն այստեղ։

Պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի հայտարարության կետերից մեկով արձանագրվում է, որ պետք է փոխանակվեն գերիները և մարտի դաշտում մնացած մարմինները։ Արդեն մի քանի հարյուր մարմին փոխանակվել է։