16 նոյեմբերի 2020 - 11:50 AMT
Հրաժարականի հարց ՀՀ վարչապետի օրակարագում չկա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հասարակության շրջանում իր հրաժարականի պահանջներին, հայտարարել է, որ օրակարգում նման հարց չունի։

«Իմ օրակարգում մտնում է հանրապետությունում կայունություն և անվտանգություն ապահովելը, ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա»,- մասնավորապես, ասել է նա։

Պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելու հանրայնացումից ժամ առաջ քաղաքական 17 կուսակցություն պահանջել էր վարչապետի հրաժարականը։ Նոյեմբերի 10-ից սկսած Երևանում շարունակվում են հրաժարականի պահանջով բազմամարդ բողոքի ակցիաներ։

Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը