16 նոյեմբերի 2020 - 16:47 AMT
Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժնում է

ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով, մի քանի օր է` հիվանդանոցում է։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:

«Տիկին Սարգսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- տեղեկացրել է

«Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։

Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 117,886-ի: