16 նոյեմբերի 2020 - 18:58 AMT
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն անվանափոխվել է «Տելեկոմ Արմենիա»

«ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական անվանումը փոփոխվել է․ ընկերության նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն։

Անվանափոխությունը պետական գրանցում է ստացել 2020 թ. նոյեմբերի 16-ին։

Կատարված փոփոխությունը որևէ կերպ չի անդրադառնա ընկերության իրավունքների, պարտավորությունների և ծառայությունների մատուցման վրա, որոնք շարունակելու են իրականացվել նույն ծավալով։

Կազմակերպությունը դեռևս կշարունակի հանդես գալ և ծառայություններ մատուցել Beeline ապրանքանիշի ներքո: