Իսպանիայի կոնգրեսն ընդունել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյարիտուի առաջարկ-միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։
Ինյարիտուն Իսպանիայի կոնգրեսին էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և բանակցային ճանապարհով հակամարտության կարգավորմանը հասնելու նախաձեռնությունը։
Ինյարիտուին նոյեմբերի սկզբին այցելել էր Արցախ և իր աչքերով տեսել այնտեղ տիրող վիճակը։ Նա Բասկերի երկրից ընտրված պատգամավոր է։ Այցի ժամանակ Ինյարիտուն նշել էր, որ Արցախ ժամանելու նպատակն է ևս մեկ անգամ իր աջակցությունն ու համերաշխությունը հայտնել ԱՀ-ին ու նրա ժողովրդին, և անձամբ ծանոթանալու ներկայումս հանրապետությունում տիրող իրավիճակին ու դրա դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքներին։