17 նոյեմբերի 2020 - 13:18 AMT
Արցախում կողմերը 200 զոհվածի մարմին են փոխանակել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերը փոխանակում են զոհվածների դիերը՝ 200 դի է փոխանակվել։

Ըստ նրա` կազմակերպության առաջնահերթությունն Արցախում աջակցությունն է վերադարձող փախստակններին, զոհվածների դիերի դուրս բերումը, ինչպես նաև այցելությունը գերիներին՝ հնարավոր բանակցություններին և փոխանակմանը պատրաստվելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել»,-ասել է ԿԽՄԿ ղեկավարը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին՝ շատ սերտ համարելով համագործակցությունը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: