17 նոյեմբերի 2020 - 15:35 AMT
ՀՀ ԱԽ քարտուղարը ՀԱՊԿ նիստին կարևորել է ՌԴ դերը խաղաղության հաստատման գործում

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստին ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նախաձեռնած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ընդգծել Թուրքիայի բացասական ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա:

ԱԽ քարտուղարը կարևորել է Ռուսաստանի դերակատարությունը խաղաղության հաստատման գործում:

Նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին» հարցի քննարկման շրջանակում ելույթ է ունեցել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: