17 նոյեմբերի 2020 - 16:21 AMT
ԱՀ նախագահ․ Ստեփանակերտ- Բերձոր ճանապարհը հուսալի է

Նոյեմբերի 17-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ այցելել է Շուշիի շրջանի Լիսագոր համայնք։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ անձամբ է համոզվել Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: