17 նոյեմբերի 2020 - 20:57 AMT
ԱԻ նախարար Ցոլակյանը հրաժարականի դիմում է գրել

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում է գրել, PanARMENIAN.Net-ին ասաց ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ նախարարը հրաժարականի դիմումը գրել է նոյեմբերի 17-ին։

Ցոլակյանն արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 4-ին։