Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, այս պահին պահպանվում է ստատուս-քվոն։
«Այո, նման խնդիր կա, Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը կարգավորված չէ, մենք պայմանավորվել ենք, որ պահպանում ենք այսօր գոյություն ունեցող ստատուս-քվոն։ Իսկ թե ինչ կլինի հետագայում` կլուծեն ապագայում ապագա ղեկավարները, այս գործընթացի ապագա մասնակիցները»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով` ոչ միայն ավարտվել են մարտական գործողությունները, այլև պայմանավորվածություն է ձեռք բերվել ապաարգելափակել տրանսպորտային բոլոր հաղորդակցությունները և վերականգնել տնտեսական կապերը։
«Իմ կարիքով` սա չափազանց կարևոր է և ստեղծում է երկարաժամկետ հեռանկարով հարաբերությունների կարգավորման համար լավ հիմք»,-նշել է նա։
Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը