18 նոյեմբերի 2020 - 13:26 AMT
Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը մտահոգիչ է, բայց կայունացել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի կորոնավիրուսի պատճառով վատթարացած առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել։

Այս մասին հայտնում է նախագահի գրասենյակը՝ նշելով, որ առողջական վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիտա Սարգսյանը մի քանի օր է` «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է ծայրահեղ ծանր վիճակով։

Հայաստանում նոյեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 120,459-ի։