18 նոյեմբերի 2020 - 13:55 AMT
Ադրբեջանցիներն անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում անգամ ծերերի հանդեպ

TikTok սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները քաշքշում և ոտքով հարվածում ոտաբոբիկ ծերունուն։

Ըստ տեսանյութի նկարագրության` այն արվել է նոյեմբերի 8-ին, ծերունին հայ է, նրան վտարում են։

Ադրբեջանում խոշտանգումներից գերության մեջ մահացել էր մեկ այլ հայ ծերունի՝ 84 ամյա Միշա Մելքումյանը։ Իսկ Բաքվում գերությունից վերադարձած հադրութցի տատիկը պատմել էր իր և մեկ այլ ծեր մարդու նկատմամբ բռնություններից։ Մեկ այլ կին ականատես էր եղել՝ ինչպես են գրաված Տող գյուղում ադրբեջանցիները գլխատել մեկ մեծահասակ մարդու, սպանել մեկ ուրիշին։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած մարտական գործողություններում Ադրբեջանի բանակի կողմից կատարված ռազմական հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ կան, որոնց մեծ մասը հանրայնացրել են հենց իրենք սոցիալական ցանցերում։