18 նոյեմբերի 2020 - 14:50 AMT
Ստեփանակերտում օդային տագնապը հնչել է տեխնիկական պատճառով

Ստեփանակերտում մոտ 10 վայրկյան օդային տագնապի ազդանշան է հնչել՝ տեխնիկական պատճառով, տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, որ օդային տագնապի ազդանշանը հնչել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքների ընթացքում:

«Խնդրում ենք խուճապի չմատնվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: