18 նոյեմբերի 2020 - 17:31 AMT
Մովսես Հակոբյանը ազատման դիմում է գրել ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանն ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, հայտնել է ինքը՝ Հակոբյանը։

Նա ասել է, որ հրաժարականի պատճառների մասին կխոսի իր ասուլիսի ընթացքում։

Գեներալ-գնդապետը ռազմական վերահսկողական ծառայության պետ էր նշանակվել 2019-ի նոյեմբերի 19-ին։