18 նոյեմբերի 2020 - 17:45 AMT
Փոխվարչապետ․ Հիմնադրամի միջոցների մի մասը նվիրաբերվել է Կառավարությանը, մյուսը դեռ ծախսված չէ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը դեռևս ծախսված չէ, մյուսը նվիաբերվել է Կառավարությանը, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Հիմնադրամի հետ մեր գործակցության նպատակն այն է, որ այս իրավիճակում և մասնավորապես սկզբնական ընթացքում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած 45 օրվա ծախսերի նախապատվություն որոշելն ամենակարևոր հարցն էր»,- ասելէ Գրիգորյանը։

Փոխվարչապետը հայտնել է, որ առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը որոշվել է միասին իրականացնել, իսկ Հիմնադրամն առաջիկայում հաշվետվություն կներկայացնի՝ ըստ ծախսային ուղղությունների։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամում հումանիտար նպատակներով դրամահավաք էր մեկնարկել, որի արդյունքում մոտ 2 ամսում $170 մլն-ից ավելի գումար է հավաքվել։