18 նոյեմբերի 2020 - 18:16 AMT
Արա Այվազյանն արտգործնախարար է նշանակվել

Հայաստանի նախագահի հրամանագով` Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար։

Ավելի վաղ մեկ այլ հրամանագրով նա ազատվել էր արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից։

Նոյեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում, բացի որոշ տարածքների հանձնումից, ներառված է եղել նաև Շուշիի հանձնման հարցը: Հայտարարությանը հաջորդել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունը, թե խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշիից հրաժարվելու հարց։ Ավելի ուշ Զոհրաբ Մնացականյանը հրաժարական էր տվել ԱԳ նախարարի պաշտոնից: