20 նոյեմբերի 2020 - 16:38 AMT
Data 4000. Վիվա-ՄՏՍ-ի ինտերնետային սակագնային պլան՝ ՀՀ մարզերի համար

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր Data 4000 ինտերնետային սակագնային պլանը՝ նախատեսված հատուկ մարզերի բաժանորդների համար: Բաժանորդագրվելով Data 4000 ինտերնետային սակագնային պլանին՝ բաժանորդը ֆիքսված 4000 դրամ ամսավճարի դիմաց ստանում է 50 ԳԲ գերարագ ինտերնետ-փաթեթ: Նախքան ակտիվացված փաթեթի վավերականության ժամկետի ավարտт ինտերնետը սպառելու դեպքում ակտիվանում է հավելյալ 10 ԳԲ փաթեթ՝ 1000 դրամի դիմաց:

Ի դեպ, Data 4000 սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելիս Huawei E5576-320 երթուղիչը կամ «ՄՏՍ կոնեկտ LTE» E3372s-153 մոդեմը տրամադրվում է անվճար: Իսկ 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում անվճար կարելի է ստանալ Huawei B311-221 LTE երթուղիչը:

Օգտագործած ՄԲ ստուգում․

Քարտի հաշիվը և օգտագործած ինտերնետի ծավալը կարելի է ստուգել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալում կամ «Իմ Վիվա-ՄՏՍ» բջջային հավելվածում։

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարելի է այցելել ընկերության պաշտոնական կայք։