21 նոյեմբերի 2020 - 13:33 AMT
ԱՀ ոստիկանություն․ Արցախից դուրս գալիս անձնագիրը պարտադիր է

Արցախի ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում ԱՀ-ից դուրս գալիս պարտադիր անձնագիր ունենալ, տեղեկացնում է երկրի տեղեկատվական շտաբը։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանն Արցախի դեմ պատերազմ էր սանձազերծել։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։