Հայաստանում նոյեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 126,709-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 485-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Նախորդ օրը՝ նոյեմբերի 23-ին, հանգստյան օր էր և ոչ բոլոր ախտորոշման լաբորատորիաներն էին աշխատում։
Ապաքինվել է ևս 1009 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 95,099 է, փաստացի բուժվողներինը` 29,131-ը։
Մահվան ևս 26 դեպք կա, 24-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1976 դեպք կա, այլ պատճառով՝ 503:
Մեկ օրում թեստավորվել է 1305 մարդ։ Ընդհանուր առմամբ, 488,393 թեստ է արվել։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։: