23 նոյեմբերի 2020 - 19:07 AMT
Շվեյցարիա այցելող հայաստանցիներին 10-օրյա կարանտին չի պարտադրվի

Նոյեմբերի 23-ից Հայաստանից, Ֆրանսիայից և Բելգիայից Շվեյցարիա այցելողների վրա 10-օրյա կարանտինը չի տարածվի, իսկ խխ վերադարձողներին չի պարտադրվի կարանտին պահել։

The Local-ի փոխանցմամբ՝ այս երկրները դուրս են բերվել Շվեյցարիայի կարանտինային ցուցակից, փոխարենն ավելացվել են Չեռնոգորիան և Լյուքսեմբուրգը։

Հուլիսի սկզբին Շվեյցարիան հրապարակել էր այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները վտանգավոր են կորոնավիրուսի տարածման առումով, հայաստանցիներ համար Շվեյցարիա այցելելու դեպքում տասնօրյա կարանտինը պարտադիր էր սահմանվել։