24 նոյեմբերի 2020 - 15:17 AMT
Էկոնոմիկայի նախարարն ազատման դիմում է գրել

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել, փոխանցում է նրա խոսնակ Աննա Օհանյանը։

«Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը»,- գրել է խոսնակը։

Խաչատրյանը նախարարի պաշտոնում էր նշանակվել 2019-ի հունիսի 1-ին։ 2018-ի հոկտեմբերի 15-ից նա նշանակվել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

Ավելի վաղ պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո հրաժարական էին ներկայացրել կամ աշխատանքից ազատվել նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։