24 նոյեմբերի 2020 - 15:42 AMT
ԿԳՄՍՆ-ն կկարողանա մշակութային արժեքները պետությանը վերադարձնելու օգտին որոշումներ կայացնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործառույթները խմբագրող որոշում է ստորագրել։

Մասնավորապես, մշակութային արժեքների ապօրինի արտահանմանն ու ներմուծմանը, դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցմանը կանխող և կանխարգելող միջոցառումների իրականացման գործառույթների ցանկին ավելացվել է բռնագրավված մշակութային արժեքները պետական թանգարաններ, գրադարաններ, արխիվներ մշտական պահպանության հանձնելու վերաբերյալ որոշումների ընդունումը:

Ըստ ականատեսների՝ Շահումյանի շրջանի Դադիվանք եկեղեցական համալիրից այցելուները խաչեր և այլ իրեր են բերել իրենց հետ Հայաստան։