24 նոյեմբերի 2020 - 16:26 AMT
Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը

Մահացել է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա որդին՝ Սիփան Պետրոսյանը։

Աստվածատուր Պետրոսյանը Արցախի ազգային ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցներից է։

1991 թ. Աստվածատուր Պետրոսյանն անցել է զինվորական ծառայության և նշանակվել ՀՀ պաշտպանության կոմիտեի մոբիլիզացիոն վարչության պետ, հետագայում՝ երկրապահ զինապարտների կենտրոնական շտաբի պետ։

1992թ. հունվարին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի օգնական։ Ակտիվորեն մասնակցել է Արցախի ազգային ազատագրական պայքարին։1993-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 1998թ․ պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճան շքանշանով։