24 նոյեմբերի 2020 - 16:37 AMT
Արմավիրի քաղաքապետ․ Ընկույզ վաճառելով՝ փոքրիկ Վահեն 4 մլն դրամից ավելի գումար է ուղղել Հիմնադրամին

Արմավիրցի փոքրիկ Վահե Հովհաննիսյանը պատերազմի օրերին ընկույզ վաճառելով 4 մլն դրամից ավելի գումար է փոխանցել Հայաստան Համահայկական հիմնադրամին, նրան ընդունել է քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

Քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում տղայի հետ լուսանկար է տեղադրել ու նշել, որ իր ու արմավիրցիների անունից շնորհակալություն է հայտնել Վահեին՝ «հայրենասիրության հրաշալի օրինակի համար»։

Պատերազմի օրերին Վահեն Արմավիրի տարբեր փողոցներում հատով ընկույզ էր վաճառում, նրա մասին բազմաթիվ օգտատերեր էին գրել։