25 նոյեմբերի 2020 - 10:51 AMT
Արայիկ Հարությունյանը՝ վարչապետի գլխավոր խորհրդական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասվում է որոշման մեջ։

Նոյեմբերի 23-ին Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Վահրամ Դումանյանը։ Արայիկ Հարությունյանը, հեռանալով պաշտոնից, հայտարարել է, թե իր թիմի ջանքերով «լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում»: