25 նոյեմբերի 2020 - 11:37 AMT
2 փոխնախարար է պաշտոնից ազատվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2 փոխնախարար է պաշտոնից ազատվել՝ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն ու էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆիկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից», ասվում է որոշման մեջ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նաիրա Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է վարչապետի մեկ այլ որոշման մեջ։

Ավելի վաղ աշխատանքից ազատման դիմում էր գրել պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ՀՀ-ում մի շարք նախարարներ են փոխվել։