Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հոկտեմբերին 6.7%-ով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 2019-ի հոկտեմբերի համեմատ` 8.1%, հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.5%-ով, շինարարության ծավալը հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.3%-ով:
Առևտրաշրջանառության ոլորտում ՏԱՑ-ը նվազել է 12.5%-ով, իսկ մատուցված ծառայությունների ծավալը՝ 12.8%-ով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ նկատվել է նվազում՝ 11.4%-ով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծումը՝ 14.9%-ով: