25 նոյեմբերի 2020 - 14:40 AMT
Պատգամավոր Վարազդատ Կարապետյանը վայր է դրել մանդատը. Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցիչը կլինի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, նա նշանակվել է Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցիչ:

Նա ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նոր պաշտոնը ստանձնելու է դեկտեմբերի 4-ից։

Կարապետյանն անկուսակցական է, գլխավորում էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը։