25 նոյեմբերի 2020 - 16:21 AMT
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում Վարազդատ Կարապետյանին կփոխարինի Ալեքսեյ Սանդիկովը

Նոյեմբերի 25-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվել է պատգամավորական մանդատից հրաժարված «Իմ քայլից» Վարազդատ Կարապետյանին ԱԺ պատվիրակության կազմում փոխարինելու հարցը։

Խորհուրդը որոշել է, որ ԱԺ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ընդգրկված Վարազդատ Կարապետյանին կփոխարինի նույն խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովը:

Ավելի վաղ Վարազդատ Կարապետյանը հայտարարել էր մանդատից հրաժարվելու մասին, ինչի հետո հայտնի դարձավ, որ նա Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցիչ կնշանակվի։