Վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում (նոյեմբերի 15-ից 24-ը-խմբ.) հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևանում և Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը Երևանում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ:
Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, մասնավորապես` Երևան քաղաքի և Կոտայքի մարզի բնակիչներին բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 127,522-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 98,944 է, փաստացի բուժվողներինը` 26,069-ը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2002 դեպք կա, այլ պատճառով՝ 507: