25 նոյեմբերի 2020 - 21:27 AMT
Ֆրանսիայի Սենատն ընդունել է ԼՂ անկախության ճանաչման մասին բանաձևի նախագիծը

Ֆրանսիայի Սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին բանաձևի նախագիծը։

Քվեարկությանը մասնակցել է Սենատի 306 անդամ, դեմ է եղել նրանցից միայն մեկը։ Այս նախագժով Ֆրանսիային առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Բանաձևը ներկայացվել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը: