25 փետրվարի 2009 - 20:28 AMT
Բրիտանական Jethro Tull ռոք-խումբը համերգով հանդես կգա Երեւանում
Մայիսի 22-ին Երեւանում կկայանա Jethro Tull հանրահայտ բրիտանական ռոք-խմբի համերգը: Այդ մասին հայտնի է դարձել խմբի պաշտոնական կայքից: Համաշխարհային շրջագայության շրջանակներում խումբը ելույթ կունենա Արամ Խաչատրյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Jethro Tull-ը ստեղծվել է Լոնդոնում վաթսունականների վերջին: Խմբի առաջատար Իեն Անդերսոնը դարձավ առաջին ռոք-երաժիշտը, որն իր ստեղծագործություններում պարբերաբար շվի էր օգտագործում: Խումբը սկսել է բլյուզ-ռոքի կատարումից, բայց շուտով նրանց երաժշտության մեջ հայտնվեցին ֆոլկի, ջազի եւ դասական երաժշտության ազդեցությունները: